Իրաքում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել

irak    Իրաքի տարբեր քաղաքներում միևնույն ժամանակ իրականացված ահաբեկչությունների շարքի հետևանքով 29 մարդ է զոհվել, 69 հոգի վիրավորվել է: Մեքենայի մեջ տեղադրված ռումբը պայթել է Բաղդադի թաղամասերից մեկում, ինչի արդյունքում 5 մարդ է զոհվել՝ ներառյալ մեկ ոստիկան: Նմանօրինակ պայթյուններ տեղի են ունեցել նաև Քիրքուքում, Մոսուլում, Հադիսեում, Էլ Ֆալուջայում և մի շարք այլ բնակավայրերում:

Ոստիկանության հաղորդմամբ՝ այն վայրերում, որտեղ ահաբեկչություններ են տեղի ունեցել, խիստ հսկողություն է հաստատվել: