Առաջիկայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, նախագահի գլխավոր խորհրդական Գյուլյա Ահմեդ Սևերը հայտնել է, որ այցը նախատեսված է օգոստոսի 15-16-ին:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Գյուլը կմասնակցի թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական գագաթնաժողովին: Սևերի խոսքով՝ այցի ընթացքում Գյուլը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
