Հուլիսի 12-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհով երթևեկող «Միցումիշի Պաջերո» մակնիշի 31 ՕՏ 207 և «Շևրոլե Նիվա» մակնիշի 011 ԼԼ 01 պետհամարանիշներով ավտոմեքենաների վրա: Տուժածներ չկան:
Փրկարարների և «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ծառը մասնատվել և տեղափոխվել է:
Tags: ԱԻՆ