Մոնակոյի արքայադուստրը փրկեց փղերին

փիղՄոնակոյի թագավորական ընտանիքը մահից փրկել է երկու փղի: Մի քանի ամիս առաջ պարզվեց, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենդանաբանական այգու երկու կենդանիներին կասկածում են տուբերկուլյոզով հիվանդ լինելու մեջ: Որոշվել էր փղերին քնեցնել, բայց Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիան որոշեց նրանց հովանավորել, հաղորդում է  The Local-ը:

Հուլիսի 12-ին մոխրագույն հսկաները հասան իրենց նոր տուն`թագավորական ընտանիքին պատկանող ռանչո:  Արքայադուստր Ստեֆանիան անձամբ էր հետևում, որ Փոքրիկ և Նեպալ փղերը տեղավորվեն կոնտեյներների մեջ և բեռնատարով ուղևորվեն ութժամանոց  ճամփորդության: Լիոնի  կենդանաբանական այգու տնօրենը`Քսավյե Վալյանը հաղորդել է, որ տեղափոխումը լավ է անցել: Նա ասել է, որ փղերը այնպիսի տեղում են, որ վտանգ չեն ներկայացնի մարդկանց և այլ կենդանիների համար: Շուտով նրանց տուբերկուլյոզով հիվանդ լինելը երկրորդ անգամ կստուգեն:

Փղերին պետք է քնեցնեին դեռ 2012թ. դեկտեմբերին: Լիոնի իշխանությունները որոշել էին, որ կենդանիները ամենայն հավանականությամբ  իրենք են վարակվել և կարող են վարակել . կենդանաբանական այգու մյուս բնակիչներին և այցելուներին: Սակայն իրավիճակով հետաքրքրվեց կինոաստղ Բրիջիտ Բարդոն, հայտնի կենդանիների պաշտպանը: Նա վերջնագիր ներկայացրեց, որ եթե փղերը սատկեն, ինքը իր գործընկերոջ Ժերար Դեպարդիեի  օրինակով մշտական բնակության կմեկնի Ռուսաստան:  Փղերին, որոնցից մեկը  42տարեկան է, իսկ մյուսը 43, փրկելու փաստաթղղթի տակ ստորագրել են ավելի քան  11 հազար մարդ: Այնպես որ քնեցնելը հետաձգվեց: Այժմ Մոնակոյի թագավորական ընտանիքին մոտ կանգնած աբյուրը հաղորդում է, որ փղերը կապրեն  3,5 հազար քառ. մետր տարածության վրա, որտեղ կունենան փայտյա ցանկապատված դաշտ   և լողավազան:

Tags: ,