Կոկա կոլան թողարկել է ամբողջովին սառույցից պատրաստված շշեր, որոնք ըմպելիքը խմելու ընթացքում հալվում են (տեսանյութ)

Coca Cola has released a bottle made entirely of ice1Կոկա Կոլան թողարկել է ամբողջովին սառույցից պատրաստված շիշ:

Այժմ այդ շշերով կոլան հասանելի է միայն Կոլումբիայում: Այս նոր դիզայնը որակավորվել է որպես էկոլոգիապես մաքուր, քանի որ ըմպելիքը օգատգործելուց հետո շշից ոչինչ չի մնում՝ այն ամբողջովին հալվում է:

Սառցե շշերի իսպանական գովազդում ցուցադրվում է, թե ինչպես են ծովի ափին հանգստացողները սառցե շշերից ըմպում ըմպելիքը, իսկ շիշը թողնում արևի տակ, որ հալվի:

Շշերը միջնամասնում փաթաթված են կոլայի կտորե կարմիր ապրանքանիշով, որոնք թույլ չեն տալիս, որ ձեռքերը սառչեն: Շշի հալվելուց հետո կտորե ապրանքանիշները օգտագործվում են որպես ձեռնաշղթա:

Ընկերության տեղեկություններով նոր շշերով ըմպելիքը դարձել է Կոլումբիայի լողափերի հիթը, որտեղ ժամում մոտավորապես 265  շիշ է վաճառվում:

Սակայն ոմանք պնդում են, որ սառցե շշերը հիգենիկ չեն, քանի որ սառույցը կլանում է շրջապատի փոշին և բակտերիաները:

Մյուսները պնդում են, որ այդ շշերը իրենց ստիպում են արագ խմել ըմպելիքը և չեն կարողանում վայելել դրա համը:

Դեռևս սառցե շշերը այլ երկներ ներմուծելու ծրագրեր չկան:

 

Tags: