Իրանական լրատվական գործակալության տեղեկություններով՝ երկրի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Արաբական միացյալ էմիրություններին չարտաքսել իր քաղաքացիներին:
Իրանական լարտվամիջոցները հայտնում են, որ Արաբական միացյալ էմիրությունները Սիրիայի պատերազմի կապակցությամբ Իրանի հետ լարված հարաբերությունների պատճառով իր տարածքից հեռացրել է անհայտ թվով իրանցիների: Շիա Իրանը պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ սունի մեծամասնությամբ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան սունի ապստամբներին:
ԱՄԷ-ն տեղեկություններ չի հրապարակել արտաքսումների մասին: ԱՄԷ-ն նախկինում առանց որևէ պատճառի հրաժարվել էր երկարաձգել վիզաները:
Ուրբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Ակբար Սալեհին այս հարցը բարձրացրել էր Էմիրաթների իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի մանրամասները չեն հրապարակվել:
Ըստ հաշվարկների՝ Էմիրաթներում բնակվում է կես միլիոն իրանցի:
Tags: իրան