Ստամբուլի ոստիկանությունը խոչընդոտել է լրագրողների ցույցին

protest in TurkeyՍտամբուլում ոստիկանությունը արգելել է լրագրողների խաղաղ երթը, որը կազմակերպվել էր ի պաշտպանություն մամուլի ազատության և անցած ամիս իրենց կոլեգաների հակակառավարական ցույցի ճնշումները բարձրաձայնելու նպատակով:

Անցած ամիս երեք շաբաթ տևող ցույց կազմակերպած լրագորղները դարձել էին ոստիկանության թիրախ, իսկ նրանց պաշտպանողները աշխատանքից հեռացվում էին:

Լրագրողները որոշել էին երթ կազմակերպել գլխավոր հրապարակում, սակայն ոստիկանությունը արգելել էր այն:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը այնքան էլ հանդուրժող չէ անհամախոհների նկատմամբ և մեկ տասնամյակ առաջ նրա իշխանության գալուց հետո տասնյակ լրագրողներ են ձերբակալվել ու հեռացվել աշխատանքից:

Այնուամենայնիվ՝ Էրդողանի կառավարությունը հայտնում է, որ իրենք հավատարիմ են ժողովրդավարական արժեքներին՝ որպես օրինակ բերելով ճնշումների նվազման և երկրի քուրդ փոքրամասնության իրավունքների պաշտպանության նպատակով իրականացված ռեֆորմները:

 

Tags: