Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային մասերի մաքրման, արտաքին պատերի և պատշգամբների թափված ծեփերի վերականգնման, առանձին շենքերում նաև ներկման աշխատանքները: Թվով 12 շենքերում գործընթացն արդեն ավարտվել է, մյուսներում աշխատանքները շարունակվում են և կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում ` մինչև օգոստոսի 1-ը: Գործառույթը ներառում է պատերի մաքրող հեղուկով լվացում, սվաղ, իսկ ոչ քարաշեն շենքերում՝ նաև նախկինում եղած գույնին համապատասխան ներկում: Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվում նաև պատուհաններն ու վերականգնվում պոկված կամ քանդված քարերը: Մայրաքաղաքում շենքերի մաքրման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են 2009 թվականից:
Tags: Երևանի քաղաքապետարան
