Օձերը շարունակում են անհանգստացնել

«Գյուրզա» տեսակի օձՀուլիսի 12-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների նկատած օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` օձեր են նկատվել Երևանի Ներքին Չարբախի  9-րդ փողոցի վերջնամասում՝ թիվ 735 հողոտարածքում, Վարդաշենի 9-րդ փողոցի թիվ 3բ շենքի խորդանոցում:

Ահազանգերի վայրեր է մեկնել փրկարարական ջոկատը:

Ուսումնասիրության արդյունքում` նշված հասցեում օձ չի հայտնաբերվել:

Նույն օրը ստացված ահազանգով փրկարարներն օձ են հայտնաբերել Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի թիվ 22 տան ավտոտնակում: Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում օձը խայթել է Երևանի  Գ. Մահարի 30 տան բնակչուհի, 1978 թ. ծնված Նինա Ուսուբովայի ոտքը: Տուժածին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Տարածքի հետախուզման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Tags: