Հուլիսի 12-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը և ՃԿԿ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց ծառը կոտրվել և ընկել է երթևեկող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 31 ՕՏ 207 պ/հ (վարորդ Մ. Գալստյան) և «Շևրոլե Նիվա» մակնիշի 011 ԼԼ0 1 պ/հ (վարորդ Ս. Հարությունյան) ավտոմեքենաների վրա: Տուժածներ չկան:
Փրկարարների և «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցների համատեղ ուժերով ծառը մասնատվել և տեղափոխվել է:
