Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խոսել է վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որի նախագիծը մշակման փուլում է գտնվում: «Այժմ Ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ջանքեր է գործադրում այդ աշխատանքների արագացման համար: Լավ արդյունքներ ենք ակնկալում»,-ասել է Գյուլը՝ նշելով, որ երկրում հիմնական օրենք հանդիսացող սահմանադրության նոր տարբերակի ընդունմանը կողմ են գրեթե բոլորը:
Գյուլը հաղորդել է, որ վարչապետ Էրդողանը ընդդիմության առաջնորդներին առաջարկել է չգնալ արձակուրդ, այլ զբաղվել նոր սահմանադրության նախագծի քննարկմամբ: Նրա խոսքերով՝ երկրի ղեկավարությունը հետևողական է այս գործընթացի նկատմամբ, քանզի այն հիմա ամենաարդիակն հարցն է ոչ միայն պետության, կառավարության, այլ նաև իրավապահ մարմինների և յուրաքանչյուր քաղաքացու համար:
Tags: Աբդուլլահ Գյուլ, թուրքիա