Կազանում ընթացող Ունիվերսիադայի ծրագրով շախմատի մրցաշարում խաղացված 6 տուրից հետո առաջատարներն են Չինաստանի ներկայացուցիչներ Լի Չաոն և Մա Քյուն: Նրանք վաստակել են 5-ական միավոր: Մերոնք հետապնդողի դերում են: Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 4,5-ական միավորով հանգրվանել են աղյուսակի 4-րդ և 6-րդ հորիզոնականներում:
