Հուլիսի 12-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոններ» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությանԿոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Նարեկ Նալբանդյանի գլխավորությամբ:
Օպերատիվ-քննչական խումբը՝ ըստ նախնական տեղեկությունների, պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ էր եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն քննիչ Ն. Նալբանդյանի կողմից նշնակավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և քննության ընացքում պարզվելու է, թե արդյոք մինչ հանկարծամահ լինելը Գ. Շուխյանը եղել է խաղատանը, թե ոչ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Շուխյանը ամուսնացած էր և ուներ մի տղա, մի աղջիկ:
Փաստի առթիվ քննիչ Ն. Նալբանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների մահացածը աշխատում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Լաբորատոր ինստիտուտում՝ որպես առաջատար մասնագետ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
