Բանգլադեշում փլուզվել է ութ հարկանի կտորի ֆաբրիկան՝ կա առնվազն 83 զոհ

b2Այս առավոտ Բանգլադեշում մի քանի կտորի ֆաբրիկաներ ներառող ութ հարկանի շենքի փլուզման արդյունքում զոհվել է 83 մարդ, բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ:

Փրկարարները օգտագործում էին հսկայական կտորներ ողջ մնացած մարդկանց ավերակներից ցած իջեցնելու համար:

Արտակարգ իրավիճակների աշխատակիցները և բանակային անձնակազմը մայրաքաղաք Դակկայից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սավար քաղաքում համատեղ էին աշխատում, որպեսզի կարողանան փրկել փլատակների տակ հայտնված մարդկանց:

Աշխատանքները վերահսկող պաշտոնյաներից մեկը հայտնում է, որ ավելի քան 700 վիրավորներ կան:

Այս շրջանի կտորի ֆաբրիկաները աշխատում են օրը 24 ժամ և առավոտյան 8:30 դրությամբ շենքի փլուզման ժամանակ, ըստ երևույթին, դրա հինգ հարկերում ֆաբրիկաների աշխատակիցներ են եղել:

Շրջանի ոստիկանության պատասխանատուն նշել է, որ գործարանի սեփականատերերը իրենց աշխատակիցներին չէին զգուշացրել երեքշաբթի օրը շենքում առաջացած ճեղքի մասին և նրանց թույլ էին տվել մտնել ներս:

Փրկարարներից մեկի տեղեկություններով՝ շենքում մոտավորապես 2,000 մարդ է եղել, երբ այն փլուզվել է:

Դակկայում հաճախ շենքերը կառուցվում են առանց թույտվության և անվտանգության կաննոները հաշվի առնելու:

 

Tags: