Հայտնաբերվել է օձ Աբովյան քաղաքում
Հուլիսի 13-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ ջրամբարի պահակակետում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայտնաբերվել է մոտ 1մ երկարության օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
Օձը հայտնաբերվել է
Հուլիսի 13-ին, ժամը 18.06-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի Շիրազի փողոցի թիվ 5 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Օձը հայտնաբերվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:
Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք
Հուլիսի 13-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 2-րդ փողոցի թիվ 2 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նշված տարածքում հայտնաբերվել է մոտ 90 սմ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
Հայտնաբերվել է օձ
Հուլիսի 13-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան 4 հասցեում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:
Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

