Թուրքիայում 2016 և 2020 թվականների մահվան տարեթվերով գերեզմանաքարեր են հայտնվել

3Թուրքիայի Օրդու բնակավայրում ապրող 79-ամյա Մեհմեդ Սոմունջուն 15 տարի է արդեն սրտանոթային խնդիրներ ունի: Երբ նրա առաղջական վիճակը վատանում է և իր իսկ խոսքերով 1հայտնվում այնպիսի դրության մեջ, որ ամեն պահ կարող է մահանալ, Սոմունջուն որոշում է իր և կնոջ՝ Ֆաթմայի համար նախապես գերեզման կառուցել տալ: Այժմ գերզմանատան այցելուները, տեսնելով Սոմունջուն ամուսինների գերեզմանաքարերը, մեծ զարմանք են ապրում:

«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ Մեհմեդ Սոմունջուն գերեզմանաքարերը պատրաստող վարպետներին հանձնարարել է քարի վրա որպես իր մահվան տարեթիվ գրել 2013 թվականը, սակայն վարպետների պնդումերից հետո, թե ծերունին բավական լավ վիճակում է գտնվում, որոշել են 3 տարով երկարացնել իր կյանքի տևողությունը՝ 2013-ի փոխարեն որպես մահվան տարեթիվ գրելով 2016-ը: «Մահվան տարեթիվը որևէ կարևորություն չունի, մեկ տարի շուտ, մեկ տարի ուշ մահանաս, ինչ տարբերություն: Այդ պատճառով էլ քարերի վրա տարեթիվն էլ գրել տվեցի»,-ասել է ծերունի Մեհմեդը:
Հետաքրքրական է, որ Մեհմեդ Սոմունջուն կնոջ գերեզմանաքարի վրա որպես մահվան տարեթիվ գրվել է 2020 թվականը՝ առաջնորդվելով այն հանգամանքով, որ կինը՝ Ֆաթման Մեհմեդից 4 տարով փոքր է: Այս զավեշտալի պատմության մեջ մի հետաքրքիր դրվագ էլ կա: Տապանաքարերը սարքած վարպետը խոստացել է գալ և փոխել մահվան տարեթվերը, եթե դրանք չհամընկնեն նախապես գրված տարեթվերի հետ:

 

 

Tags: