14 տարի միայնակ մեկ բանտախցում մնացող Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները բարելավվելու են: «T24» կայքը գրում է, թե Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության շրջանակներում խոսում են գալիք շաբաթվա մեջ Իմրալը կղզում գտնվող Օջալանի կեցության պայմանները լավացնելու մասին: Հուլիսի 1-ին Օջալանին տեսակցության գնացած նրա ավագ եղբայր Մեհմեդ Օջալանը խոսել է եղբոր առողջական վիճակի մասին: «Ծովային միջավայրի պատճառով խոնավության տոկոսը մեծ է: Այսունետ միգուցե և դժվարություններ ունենա; 64 տարեկան մարդ է: Ծովի մեջտեղում 4 պատի մեջ: Պետությունից, կառավարությունից ուզել ենք, որ նրա տեղի փոխեն»:
«Ռադիկալը» գրում է, թե Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշը ավելի վաղ հայտարարել էր, թե Օջալանի բանտախուցը նեղ է և հնարավոր է նրան տեղափոխեն ավելի լայն մի տեղ: Կուսակցության շրջանակներում էլ խոսվում է առաջիկայում Օջալանին երկու սենյակից բաղկացած բանտախուց տեղափոխելու մասին:
Tags: Օջալան
