ԱՄՆ-ում արագության նոր ռեկորդ սահմանելու փորձը ողբերգական ավարտ ունեցավ

motorcycleԱրագության ռեկորդ սահմանելու նպատակով հերթական պոկումը  խլեց 44-ամյա սպորտսմեն, մոտոցիկլավար Բիլլ Ուորների կյանքը: Նա իր “Սուզուկի-հայաբուսա” մոտոցիկլով փորձում էր հասնել 482 կմ/ժամ արագություն ցուցանիշի: Հասնելով 458 կմ/ժամի, նա կորցրեց կառավարումն ու ընկավ, իսկ մեկ ժամ անց, ստացած վնասվածքների հետևանքով մահացավ:

“Ոչ մեկին չի հաջողվի կրկնել Բիլլի ձեռքբերումները, կամ էլ դառնալ նրա նման բարձրակարգ մոտոցիկլիստ”,-ասել է Թիմ Կելլին` “Լորինգ թայմինգ” ասոցիացիայի տնօրենը, որն ամեն տարի դեռևս 1994-ից փակված ռազմաօդային ուժերի ռազմահենակայանում կազմակերպում է մոտոցիկլավար- էքստրեմալների մրցույթ :

2011-ին Ուորները “Սուզուկիի” մոդիֆիկացված մոտոցիկլով արագության համաշխարհային ռեկորդ էր սահմանել(500կմ/ժամ):

Tags: