Իսկական հրաշք է կատարվել Բրազիլիայում, տարեց Էլզա Սիլվիի ընտանիքում: Նրա նորածին թոռնիկը Յասմին Գոմեսը “հարություն է առել տատի աչքի առջև, այն բանից հետո, երբ բժիշկները հայտնել էին, որ երեխան մահացել է:
Երեխան ծնվել է հուլիսի 9-ին, տեղի հոսպիտալներից մեկում: Ծննդաբերությունը բնական եղանակով է կատարվել, սակայն, շուտով նա դադարել է շնչել:
Բժիշկները փոքրիկին փրկելու մի քանի փորձ են կատարել սակայն ոչինչ չի ստացվել: Նրան դուրս են գրել հիվանդանոցից ու համապատասխան սերթիֆիկատ տվել:
Փոքրիկի 22-ամյա մայրը սարսափով է հիշում, երբ իրեն առաջինը հայտնեցին բոթը:
“Իմ աշխարհը քանդվեց մեկ րոպեում, իմ բոլոր երազները խորտակվեցին”:
Բուժքույր Անա Կլաուդիա Օլիվեյրան, որը ներկա էր ծննդաբերությանը, որոշեց, որ երեխայի մարմինը պետք է հոսպիտալին կից փոքրիկ ժամատուն տարվի: Նա խոստովանել է.”Փոքրիկն ասես հրեշտակ լիներ ու ինձ համար անտանելի էր այն միտքը, որ նա պետք է դիահերձարանում պառկի”:
Յասմինի տատիկը ժամատուն է գնում սգո ծառայությունների մատակարարի հետ, որ թոռան մարմինը վերցնի,, այդ պահին էլ փոքրիկը շարժվում է ու բացում աչուկները:
Բժիշկները հիվանդանոցում փորձել են բացատրել, որ դա ընդամենը ռեֆլեքս է, սակայն տատը պնդել է, որ սեփական աչքերով է տեսել փոքրիկի շարժը:
Նրա բարեկամները մինչև այժմ չեն կարողանում ուշքի գալ, սկզբում ցնցումը, ապա երջանկությունը միախառնվել են: Հիմա փոքրիկը կրկին բժիշկների հսկողության ներքո է գտնվում: Նրա վիճակը լուրջ է գնահատվում, սակայն` կայուն:
Tags: հրաշք
