Հուլիսի 14-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվում է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Նաիրի փողոցի տները:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է ոռոգման ջրանցքի պատնեշը (5 մ երկարությամբ):
Ջրահեռացման աշխատանքներ իրականացնելու նպատակով` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավարտել են Նաիրի փողոցի թիվ 2, 2/1 և Ռ.Գասպարյան փողոցի թիվ 8 տան նկուղներից ջրահեռացման աշխատանքները:
Tags: ԱԻՆ