Մոսկվայի մարզում ՃՏՊ-ի զոհերի կապակցությամբ սուգ է հայտարարվել

51e308f0-fe09-2beb-fe09-2be44fe01c3a.photo.0Այսօր Մոսկվայում ու Մոսկվայի մարզում սուգ է հայտարարվել Պոդոլսկի մոտ կատարված ՃՏՊ-ի հետևանքով զոհերի կապակցությամբ: Իջեցվել են դրոշները, հեռուստաընկերություններում ու մշակութային հիմնարկներում հետաձգվել են զվարճալի միջոցառումներն ու հաղորդումները:

Ավտոբուսի ու կրավազով բեռնված ԿամԱԶ-ի բախման հետևանքով 18 մարդ է զոհվել, 29-ը գտնվում են հոսպիտալներում:

Ոստիկանությունը վթարի մեղավոր է համարում 45-ամյա Հայաստանի քաղաքացուն, որը ներկայում գտնվում է հիվանդանոցում: Նախնական տեղեկություններով, վարորդը սթափ է եղել,սակայն հայտնի է, որ նա քանիցս զանազան խախտումների համար պատասխանատվության է ենթարկվել:

Տեղեկացնում են, որ նա հրաժարվում է քննիչների հարցերին պատասխանել` պատճառաբանելով վատ ինքնազգացողությունը: Հետաքննությունը մտադիր է միջնորդություն ներկայացնել նրա ձերբակալման համար: Պատժի սահմանման հոդվածում մինչև 7 տարվա ազատազրկում է  նախատեսվում 2-ից ավելի մարդկանց մահվան հանգեցրած ՃՏՊ-ի դեպքում:

Պոդոլսկում կատարված ողբերգությունից հետո, Պետդուման շտապ կարգով սկսել է օրենքի նախագծի մշակումը, որը կպարտավորեցնի միգրանտ վարորդներին Ռուսաստանի վարորդական իրավունք ստանալ: ԶԼՄ-ների տեղեկացմամբ, արդեն այս տարվա աշնանը օտարերկրացի վարորդներին կստիպեն ազգային վարորդական վկայականը փոխարինել ռուսաստանյանով:

Tags: