ԳՄ նախագահ Լևոն Անանյանը այսօր լրագրողներին ներկայացրեցին իսրայելցի Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գիրքը, որ նվիրված է հայոց ցեղասպանությանը: Ըստ Լևոն Անանյանի` իսրայելցի ժամանակակից պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնը աննախադեպ և խիզախ քայլ է ձեռնարկել` Իսրայել պետության պատմության մեջ առաջին անգամ ճշմարտությունն ասելով Մեծ եղեռնի մասին: Եբրայերեն գրված նրա «Անընդունելի անտարբերություն» գիրքը ծավալուն արխիվային հետազոտությունների վրա է հիմնված: Գիտնականը վերլուծում է անցյալ դարասկզբին պաղեստինյան հրեական համայնքի և սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ`քաղաքական ուժերի դիրքորոշումների, ինչպես նաև զուտ բարոյականության տեսանկյունից:
Յաիր Աուրոնը լրագրողներին տեղեկացրեց, որ իր գիրքը եզակի է, որտեղ տեղ են գտել ողջակիզման ու ցեղասպանության փաստերը: Հեղինակը իր գրքով ուզում է պայքարել ցեղասպանության ընդունման հետ կապված Իսրայելի պաշտոնական դիրքորոշման դեմ: « Եթե առաջ քննարկումը հայոց ցեղասպանության մասին Իսրայելում մերժվում էր չսկսված, ապա հիմա քննարկմանը ոչ ոք դեմ չի քվեարկում: Ճիտ է` դեռ շատ հեռու ենք ցեղասպանության ճանաչումից, բայց նշածս արդեն իսկ ձեռքբերում է, որին հասել ենք մեծ ջանքերի գնով», – ասաց Յաիր Աուրոնը:
Գիրքը թարգմանվել է հայերեն: Շնորհանդեսը կկայանա այսօր` 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
