Նիցցայի Սբ Մարիամ առաքելական եկեղեցու թեմական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի պաշտոնանկության, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գործողությունների եւ եկեղեցու մտահոգիչ վիճակի հետ կապված:
«Nouvelles d’Arménie» -ում հրապարակված թեմական խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեկ տարուց ավելի է, ինչ մենք չենք խոսում մեր թեմի ցավալի վիճակի, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու լուրջ խնդիրների մասին: Սակայն այսօր վերջին երկու իրադարձությունները` Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի պաշտոնանկությունը եւ մյուս կողմից մեր թեմի հոգեւորական` հայր Վաչեի քրեական պատասխանատվության հարցը մեզ ստիպում են հանդես գալ հրապարակավ:
2009թ. դեկտեմբերից, բախվելով հայր Վաչեի եւ նրա կամակատարների կոպիտ գործողություններին, մենք ապարդյուն օգնություն էինք հայցում. մեզ երբեք չլսեցին կաթողիկոսը, կամ մեր ասոցիացիայի ղեկվարությունը, որոնք մեզ ներկայացնում են պետական իշխանության մարմիններում: Մեզ անգամ անվանեցին Հայ առաքելական եկեղեցու վտանգավոր թշնամիներ, այն դեպքում, երբ մենք միայն նրա պաշտպաններն ենք: Այդ ամոթը սպանում է մեզ: Վերջերս «AYP» ռադիոկայանի հարցազրույցը Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ լույս սփռեց այն ամենի վրա, թե ինչպես է Գարգեին Բ կաթողիկոսը ղեկավարում Սուրբ եկեղեցու անունից:
Մենք իրավունք ունենք զարմանալու այն մշտական աջակցությունից, որը կաթողիկոսը ցուցաբերում էր հայր Վաչեի նկատմամբ, ով արժանի չէ մեր եկեղեցուն, այն դեպքում, երբ կաթողիկոսը հոգեւոր աստիճանից զրկում է նրանց, ովքեր որեւէ սխալ թույլ չեն տվել, այլ պարզապես անհամաձայնություն են հայտնել նրա որոշ ցանկությունների կամ մեթոդների հետ: Որոշ իմաստով այդպիսին է նաեւ մեր թեմի առաջնորդի ճակատագիրը: Այսպիսով, նա պահպանեց իր պատիվը եւ պաշտպանեց իրեն շատ ցավալի հարվածից` եկեղեցուց հեռացումից: Ինչ վերաբերում է մեթոդներին, ապա Նորվան արքեպիսկոպոսի հարցազրույցը պարզ նկարագրում է, թե ինչպիսի անսպասելի եւ աննախադեպ կերպով է արտահայտվում կաթողիկոսը, որի հիմնական խնդիրը, հարկ է հիշեցնել, որ կայանում է բոլոր հայերին խաղաղություն, ներդաշանկույուն եւ եղբայրական սեր տարածելու մեջ»:
Հայտարարության հեղինակները կոչ են անում եկեղեցուն եւ հայ ժողովրդին միավորվել եւ դուրս գալ այդ ճգնաժամից: «Հայ առաքելական եկեղեցու հիվանդություն. հենց այսպես պետք է որակել ներկայիս իրավիճակը, ինչը ողջ հայ ժողովրդի ընդհանուր վատ վիճակի ցուցանիշ է եւ թուլացնում է նրա դիրքերը ռակա մարտահրավերների առջեւ»,-մասնավորապես նշվում է հայտարարության մեջ:Շարունակությունը կարդացեք այստեղ
Tags: Գարգեին Բ կաթողիկոս, Նիցցա