Ըստ ԱՄՆ ռազմական ներկայացուցչի տվյալների՝ բժշկական անձնակազմը հայտնում է, որ Կուբայում գտնվող ամերիկյան Գուանտանամո բանտում հացադուլավորների թիվը հասել է 92-ի:
Մեկ օրում ութ այլ բանտարկյալներ են միացել հացադուլին՝ այս թիվը կազմում է բանտում պահվող 166 բանտարկյալների կեսը:
Գնդապետ Սամուել Հաուսը հայտնում է, որ չորեքշաբթի օրը հացադուլավորների թիվը պարզ է դարձել, երբ բժիշկները յուրաքանչյուր բանտարկյալի ընդհանուր հատվածից դուրս առանձին քննության են ենթարկել: Ապրիլի 13 հացադուլի հետ կապված փոքր բախում էր տեղի ունեցել բանտապանների և բանտարկյալների միջև:
Tags: Գուանտանամո