Վատիկանին մոտ կանգնած աղբյուրները լուր են տարածել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկը 2014 թվականի նոյեմբեր ամսին այցելելու է Ստամբուլ: Մարտ ամսին նոր պապի պաշտոնավարման սկզբին նվիրված արարողությանը մասնակցած Պոլսի հունաց պատրիարք Բարտոլոմեոսին Ֆրանցիսկը անձամբ էր հայտնել Թուրքիա այցելելու ցանկության մասին: Ֆրանցիսկի Ստամբուլ կատարելիք այցը ինչ որ առումով որակվում է որպես «պատասխան այց»:
Թուրքական կայքերը գրում են, որ կաթոլիկ աշխարհի առաջնորդի այցը մեծ կարևորություն ունի: Այն հատկապես նշանակալից է կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միջև լարվածության նվազման և երկխոսության նոր ճանապարհների ստեղծման տեսանկյունից: Հետաքրքրություն է առաջացրել նաև Ստամբուլ այցի գնալու համար ընտրված ժամանակը: Նոյեմբերի 30-ին Ստամբուլի ուղղափառ եկեղեցու հիմնադրման տարելիցն է, որը 330 թվականին պաշտոնապես ճանաչվեց Հռոմի կողմից:
Tags: Հռոմի պապ Ֆրանցիսկը