Օսմանյան սուլթան Սուլեյման Կանունիի կյանքի և կառավարման ժամանակաշրջանի մասին պատմող թուրքական հանրահայտ «Հրաշալի հարյուրամյակ» սերիալի աստղ Մերյեմ Ուզերլին՝ նույն ինքը Հյուրեմ սուլթանի դերակատարուհին վերադառնում է Թուրքիա: Որոշ ժամանակ առաջ 2,5 տարի սերիալում խաղալուց հետո Ուզերլին որոշեց լքել նկարահանման հրապարակը և վերադառնալ հայրենի Բեռլին: Լուրեր էին պտտվում, թե դերասանուհին գոհ չէ իր ստացած աշխատավարձից այդ պատճառով էլ հեռացել է սերիալից: Սակայն հետո պարզ դարձավ, որ նա որոշակի խնդիրներ ունի և բուժում է ստանում այսպես կոչված «սպառված լինելու» սինդրոմից:
Ահա «Ռադիկալը» գրում է, որ Մերյեմ Ուզերլին «Facebook»-ի իր երկրպագուների համար հետևյալ գրառումն է արել՝ «Ամենակարճ ժամանակամիջոցում ձեզ հետ կլինեմ»: Սակայն հայտնի է դարձել, որ Ուզերլին ոչ թե նոր սերիալում խաղալու, այլ Բոդրումում արձակուրդն անցկացնելու համար է վերադառնալու Թուրքիա:
Tags: «Հրաշալի հարյուրամյակ», թուրքիա
