Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Տաբո Մբեկին տեղեկացրել է, որ Նելսոն Մանդելան շուտով հիվանդանոցից դուրս կգրվի և կշարունակի ապաքինվել տանը:
Հանգստյան օրերին նա հայտնել էր, որ ինքը համոզված է, որ Մանդելան մի քանի օր անց կվերադառնա տուն:
Նա նաև հաստատել է Մանդելայի վիճակի ծանր, բայց կայուն լինելը, իսկ Մանդելայի կինը նշել էր, որ Մանդելան դրական է արձագանքում բուժմանը, և ինքը այժմ ավելի քիչ է անհանգստացած նրա վիճակի համար:
Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահը հինգ շաբաթ է, ինչ հոսպիտալացվել է թոքերի վարակի դեմ բուժվելու նպատակով:
Հունիսի 8-ին հոսպիտալացված Մանդելան չորեքշաբթի օրը դառնում է 95 տարեկան:
Անցած շաբաթ Մանդելայի մտերիմ ընկերը նշել է, որ ինքը այս շաբաթ այցելել է նրան և Մանդելան ամբողջովին գիտակից վիճակում է եղել:
Tags: Մանդելան