Բրազիլիայում մի քանի հարյուրամյա ծառերը հատվել են, որպեսզի պապի այցելության ժամանակ ուխտավորները կարողանան մասնակցել պատարագին

PapaԲրազիլիայի իշխանությունները մեղադրել են եկեղեցու առաջնորդներին ազգային պարկի ավելի քան 300 տարեկան ծառերը հատելու համար, որպեսզի ուխտավորները պապի Ռիո դե Ժանեյրո այցելության ժամանակ կարողանան մասնակցել պատարագին:

Այս ամսվա վերջին պապ Ֆրանցիսկը իր միջազգային այցը կկատարի աշխարհի ամենամեծ հռոմեական կաթոլիկ երկիր:

Նիտերոյ քաղաքում միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ իրենք ստիպված էին հատել Ատլանտյան արևադարձային անտառի որոշակի հատված, որպեսզի տեղ ազատվի սպասվող 800 ուխտավորների համար:

Serra da Tiririca national park1Ազգային պարկի տարածքից հատվել են ընդհանուր հաշվով 334 ծառեր, ծառեր են հատվել նաև եկեղեցուն պատկանող հողատարածքներից:

Փոխքաղաքապետը հայտնել է, որ եկեղեցին տարածքի ծառերը հատելու համար թույտվություն չի խնդրել՝ ավելացնելով, որ միջոցառումը պետք է ուսուցողական լիներ և հանդուրժողականություն ցուցաբերեր շրջակա միջավայրի և ապագայի նկատմամբ՝ այդ արարքը որակելով որպես ոճրագործություն:

Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի պետական իստիտուտը ներկայացնող Անդրե Իլյան նշել է, որ անտառահատումը պետք է երբեք չթույլատրվեր՝ ավելացնելով, որ այդ ծառերը մտնում էին Անտլանտյան արևադարձային անտառի վտանգի տակ գտնվող հատվածում, և իրենք կազմակերպիչներին կմեղադրեն հանցագործության մեջ:

Ըստ տեղեկությունների թեմի առաջնորդներին առաջարկել են միջոցառումից հետո վերատնկել ծառերը:

 

Tags: