Ֆրանսիական խորհրդանշական վայրը դարձել է բազմաթիվ ռոմանտիկ նկարների ֆոնը:
Սակայն տեսարանը փչացրել են երկու չինացի զույգեր, որոնք սկսել են կռվել արվարձաններից մեկում գտնվող նարդոսի դաշտում:
Կռիվը սկսվել էր, երբ զույգերից մեկը բողոքել էր, որ մյուս զույգը ևս հայտնվել է իրենց լուսանկարում:
Անցած շաբաթ չինական Sina Weibo ֆորումում տեղադրված լուսանկարներում երևում է, թե ինչպես են երկու տղամարդիկ կռվում, իսկ կանայք բռնել միմյանց:
Իր մրցակցի հետ պայքարող կանանցից մեկը հարսանեկան զգեստով է եղել:
Նկարները տեղադրել էր զբոսավարը, որը իր անունը չի հայտնել:
Նա Global Times-ին հայտնել էր, որ զույգերից մեկը հենց այդ օրն է ամուսնացած եղել, իսկ կռիվը սկսվել է այն բանից հետո, երբ մյուս երիտասարդ զույգը և նրանց ընկերները պատահաբար դուրս են եկել նորապսակների լուսանկարում: Սկզբում կանայք սկսել են վիճել, այնուհետև կռվին միացել են նաև փեսան և մյուս կնոջ ընկերը:
Նրանց մոտ գտնվող բազմաթիվ մարդիկ փորձել են նրանց անջատել, որպեսզի վերջացնեն այդ անհարմար իրավիճակը:
Ըստ տեղեկությունների երկու տղամարդիկ կռվում էին կիսամերկ վիճակում, իսկ հարսնացուի զգեստը պատռվել էր:
Կռվողները տրորել են նաև ծաղկած դաշտի մի հատվածը:
Այս տարվա սկզբին 15-ամյա չինացի երիտասարդը Եգիպտոսում իր անունը փորագրել էր 3,500 տարեկան տաճարի վրա, որից հետո նրա ծնողներին ստիպել էին ներողություն խնդրել:
Մայիսին Չինաստանի փոխվարչապետ Վան Յանը խնդրել էր չինացի զբոսաշրջիկներին իրենց լավ պահել արտերկրում:
Շանհայի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Գու Չժուն հայտնել է, որ նման դեպքերը պետք է բարձրաձայնվեն, որպեսզի չինացիները ուշադրություն դարձնեն իրենց պահվածքին:
Tags: Չինաստան
