«Գեզի» այգու ցուցարարների դեմ ուղղված գործողությունների շրջանակներում Իզմիրի կենտրոնական չորս շրջաններում կազմակերպված օպերացիայի արդյունքում հայտնաբերված 15 հոգուց 11-ը ձերբակալվել և գործերն ուղղարկվել են դատարան: Ձերբակալվածները մեղադրվում են հանրային գույքին և մեքենաներին վնասելու, ժողովրդին հրահրելու և ահաբեկչակական կազմակերպության անդամ լինելու մեջ:
Մայիսի 31-ից տարվող աշխատանքների շրջանակում 4 հատուկ օպերացիայի արդյուքնում մի շարք մադրիկ են ձերբակալվել նմանօրինակ մեղադրանքներով: Կասկածյալների բնակարանների խուզարկման հետևանքով հայտնաբերվել են ահաբեկչական կազմակերպության գործունեության հետ կապ ունեցող փաստաթղթեր, ձայնասկավառակներ, այլ տեղեկություններ:
«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ Իզմիրում նմանօրինակ մեղադրանքներով ձերբակալվել է 42 հոգի, որոնցից 37-ը մեղավոր է ճանաչվել:
Tags: գեզի, թուրքիա