Եգիպտոսում լուրջ բախումներ են Մուհամադ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև

kahireԵգիպտոսում շարունակվում են բազմահազարանոց ցույցերը պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին աջակցելու համար: Այս ցույցերը միանգամայն վերածվել են Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների: Հերթական նման բախումը առաջացել է Կահիրեում զինվորականների գործողություններից դժգոհ ցուցարարների և ոստիկանների միջև:

«Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներից Մուհամադ Բալթաջըի խոսքերով՝ «Ռամզես» հրապարակում առաջացած բախումների հետևանով մեկ մարդ է զոհվել, տեղեկություններ կան ցուցարարների շարքերում բազմաթիվ վիրավորներ: Հայտնի է, որ բախումներին մասնակցել են նաև ահաբեկչական համարվող «Black Block» խմբավորման անդամները:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ եգիպտական Ալեքսանդրետ քաղաքում ռազմական հեղաշրջման դեմ հանդես եկող ցուցարարները շարժվել են դեպի ԱՄՆ-ի հյուպատոսության շենք: Ընդհանուր առմամբ միլիոնանոց բողոքի ցույցեր տեղի են ունեցել Եգիպտոսի 22 քաղաքներում:

 

 

 

 

 

 

Tags: