Կոնգոյում կառավարական զորքերի ու ապստամբների բախման ընթացքում սպանվել է առնվազն 130 մարդ, որոնցից 10-ը զինծառայող է: Մարտերը տեղի են ունեցել Գոմ քաղաքից ոչ հեռու, որը Հյուսիսային Կիվուի ադմինիստրատիվ կենտրոնն է : Հակամարտության ընթացքում կիրառվել են տանկեր, ականանետներ: Գոմից փախել է շուրջ 1000 մարդ: Իշխանություների ներկայացուցչի խոսքով,զինվորներին հաջողվել է 12 ապստամբի բռնել: Agence France-Presse գործակալությունը հայտնում է, որ սա վերջին ամիսների ամենաարյունալի մարտն էր:
Գոմի մոտ մարտեր են ընթանում դեռևս 2012-ից, երբ “Մարտի 23-ի շարժման “ (Մ23) մարտիկներին որոշ ժամանակով հաջողվեց գրավել քաղաքը: Ավելի ուշ նրանց այնտեղից դուրս մղեցին կառավարական ուժերը: “Մ23” շարժումը ստեղծել են թութսի համայքնի ներկայացուցիչները,որոնք նախկինում ծառայել են Կոնգոյի բանակում, սակայն 2012-ի ապրիլին երկրի ղեկավարության դեմ բունտ արեցին:Նրանք մեղադրեցին ԿԴՀ-ի իշխանություններին 2009-ին հերթկան բախման ժամանակ ստորագրված հաշտեցման պայմանների խախտման մեջ:
Tags: Կոնգո