Բիրմայի նախագահ Թեյն Սեյնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին խոստացել է ընթացիկ տարում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Նրա խոսքով, վերջին 60 տարում ողջ երկրի տարածքում լրիվ կդադարեցվի կրակոցը: Քեմերոնն էլ իր հերթին հայտարարել է, որ Բրիտանիան պատրաստ է համագործակցել բիրմայի հետ առևտրային ու ռազմական ոլորտներում, եթե իշխանությունները շարունակեն ժողովրավարության ուղին:
Բանակցությունների ժամանակ Բրիտանիայի վարչապետը անհանգստություն է հայտնել անցած տարի Բիրմայի բուդդայականների` իսլամ դավանող Ռոհինջա ազգության ներկայացուցիչների վրա հարձակման կապակցությամբ:
Ապրիլի վերջին Եվրամիությունը Բիրմայի վրայից հանեց բոլոր` առևտրային, տնտեսական ու անհատական պատժամիջոցները, ի պատասխան պետությունում քաղաքական բարեփոխումների ընդունման:
Tags: Բիրմա
