Կազանում ընթացող Համաշխարհային ունիվերսիադայի սամբոյի մրցաշարում +100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը, նախ, առավելության հասավ վրացի Ռոստոմի Խախալիաշվիլու, ապա ադրբեջանցի Էլշան Ջաֆարլուի նկատմամբ: Առաքելյանը կիսաեզրափակչում կմրցի ռուսաստանցի Ալեքսանդր Կուչումովի հետ:
82 կգ քաշային Մհեր Կարապետյանն առաջին գոտեմարտում զիջեց վրացի Նիկո Կուցիային:
Tags: Ունիվերսիադա, սամբո, սպորտ