Մալթայի վարչապետը հայտարարել է, որ այդ պետության տարածքը լցված է հսկայական թվով Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալներով, որոնք “ազգային անվտանգության համար իսկական սպառնալիք” են:
Ջոզեֆ Մուսկատը ԵՄ-ի քաղաքական ղեկավարությանը հայտնել է, որ միջերկրածովյան կղզին, որի բնակչությունն ընդամենը 400 հազար մարդ է, ԵՄ-ի աջակցության կարիքն է զգում, քանի որ չի կարողանում ինքնուրույն լուծել բոլոր հյուսիսաֆրիկյան փախստականների խնդիրները: Միայն անցած տարի Մալթան ստիպված ընդունել է ավելի քան 2000 փախստականի:
Հռոմում ելույթ ունենալով, Ջոզեֆ Մուսկատը նշել է, որ Մալթայի բնակիչները ռասիստ չեն ու պաշտպանում են մուլտիմշակութային քաղաքականության սկզբունքները,սակայն, ներգաղթյալների նման հոսքը չափազանց մեծ է ԵՄ այդ փոքրիկ պետության համար:
ԵՄ օրենքների համաձայն, Մալթա հասած իմիգրանտները ԵՄ այլ երկրներ դուրս գալու իրավունք չունեն: Ընդ որում, մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Մալթայի քաղաքական ղեկավարությանն արգելել է նրանց ուղարկել հետ, այն երկրներ, որտեղից եկել են միջերկրածովյան այդ կղզի:
Tags: Մալթա
