«Էխո Մոսկվի»-ի լրագրող Արկադիյ Բաբչենկոն լրատվամիջոցի բլոգում` «Հայ վարորդը և յակուտ քաղաքապետը» հրապարակմամբ անդրադարձ է կատարել Մերձմոսկվայում ՃՏՊ-ի մասնակից հայի դատավարությանը և ռուսական իրավապահ մարմինների գործունեությանը:
Լրագրողը գրում է, որ պիտակավորումների մթնոլորտը ոչ վաղ անցյալն է հիշեցնում:
«Յակուտ քաղաքապետը, որը նույնպես միգրանտ աշխատող է, հրամայել է լուսացույց տեղադրել ավտովթարի տեղում, որն ընդհանրապես պետք չէ: Միայն խցանումներ կառաջացնի:
Լուսացույցը կտեղադրեն: Որևէ նշան կկախեն: Արագությունը կսահմանափակեն: Վարորդին կնստեցնեն: Կիլոմետրանոց խցանումներ կստեղծեն: Դրանով էլ ամեն ինչ կավարտվի:
Իսկ հազարավոր ընկերություններին, որ երեք «Կամազ»-ներից մեկն են հավաքում, այն էլ առանց արգելակների և ժամկետանց տրանզիտային համարանիշերով, վարորդ են նշանակում միգրանտ աշխատողի առանց վարորդական իրավունքի, լիցենզավորում են «Բուլղարիա» շոգենավը` կողային 15 աստիճան թեքումով, և այլն, այդպես էլ չեն գտնի:
Այս երկիրը դառնում է չափազանց վտանգավոր կյանքի համար: Եվ որքան գնում է, այնքան ավելի վատանում է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք հետևելով հղմանը:
Tags: Ռուսաստան