Սնոուդենը ապաստարան է խնդրել Ռուսաստանից

edward-snowdenՌուս փաստաբանը հայտնել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության վերաբերյալ տեղեկություններ տարածած Էդվարդ Սնոուդենը ժամանակավոր ապաստարան  է խնդրել Ռուսաստանից:

Անատոլիյ Կուչերենան նշում է, որ Սնոուդենը երեքշաբթի օրը Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունից ապաստարան  է խնդրել:

Նրա տեղեկություններով Սնոուդենը այս քայլին գնացել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում իրենց հանդիպումից հետո:

Սնոուդենը հունիսի 23-ին Հոնգ Կոնգից ժամանելուց ի վեր գտնվում է Շերեմետևո օդանավակայանի տրանզիտային գոտում: Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստների և հասարակական գործիչների հետ ուրբաթ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա նշել է, որ ինքը ժամանակավոր ապաստարան կխնդրի Ռուսաստանից, մինչև Լատինական Ամերիկայի իրեն ապաստարան առաջարկած որևէ երկիր տեղափոխվելը: