Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամուսնացել է , հայտնել է El Nacional-ը:
Դրա մասին նախագահը պատմել է նահանգապետների հետ խորհրդակցության մժամանակ, որն անց է կացվել նախագահական պալատում: Մադուրոյի խոսքով, հարսանեկան հանդիսությունը տեղի է ունեցել նախօրեին, հուլիսի 15-ին, հարազատների ներկայությամբ:
Նրա կինն է դարձել Սիլիյա Ֆլորեսը, որի հետ Մադուրոն տարիներ շարունակ ապրում է: Նախագահական ընտրություններում Մադուրոյի հաղթանակից հետո Ֆլորեսը դարձավ Վենեսուելայի առաջին տիկինը: “Չնայած մենք հոգով միևնույն է միասին էինք, այնուամենայնիվ որոշեցինք ընտանեկան հարաբերությունների օրինակ դառնալ”,-բացատրել է Մադուրոն:
Նրանք երկուսն էլ “Հինգերորդ հանրապետության շարժում”-ից էին,որը 1998-ին իշխանության բերեց Մադուրոյի նախորդին` Չավեսին: Երբ Մադուրոն 2006-ին թողեց խորհրդարանի խոսնակի պաշտոնը, այդ պաշտոնը զբաղեցրեց Ֆլորեսն ու մնաց այնտեղ մինչև 2011-ը: Դրանից հետո նա զբաղեցրեց երկրի գլխավոր դատախազի պաշտոնը:
Tags: Մադուրո