Հնդկաստանում թունավորումից մահացած երեխաների թիվը հասել է 20-ի

i (1)Հնդկաստանում թունավորումից մահացած երեխանի թիվը հասել է 20-ի. Նրանցից շատերը նույնիսկ 10 տարեկան չկային:

Ավելի վաղ հայտնում էին 16 մահացածների ու 50 հոսպիտալացվածների մասին:

Ողբերգությունը կատարվել է Չհապրա քաղաքի դպրոցում, որը գտնվում է Հնդկաստանի հյուսիս-արևելքում: Ենթադրվում է, որ երեխաները թունավորվել են դպրոցի անվճար ճաշից: Այդ օրը նրանց “կիչարի” է տրվել. Ուտեստ, որ պատրաստվում է բրնձից ու ոսպից: Ճաշից հետո երեխաները վատացել են:

Հոսպիտալացված երեխաներից շատերի վիճակը կրիտիկական է: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, դիահերձմամբ երեխաների օրգանիզմում “օտարածին քիմիական նյութ” է հայտնաբերվել:

Նահանգի գլխավոր նախարար Նիտիշ Կումարը հայտարարել է, որ զոհված երեխաների ընտանիքներին 3,3 հազար դոլար փոխհատուցում կվճարվի:

Դատաբժշկական փորձագետները դպրոցում հետաքննություն են վարում` պարզելու կատարվածի պատճառները:

 

Tags: