Հուլիսի 16-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հին Նորքի թիվ 1 տան մոտակա ժայռից պոկված ժայռաբեկորն ընկել է պաշտպանիչ ցանցի մեջ և իրենից վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ պոկված քարը (0.5×0,5×1,3մ) գտնվում է հողակտորի պաշտպանիչ ցանցի մեջ, և կա ընկնելու վտանգ:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները թունելում փակել են երթևեկությունը:
Փրկարարներն ապամոնտաժել և հեռացրել են քարը:
Tags: ԱԻՆ