Զորական գյուղում տուն է այրվում
Հուլիսի 17-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.49-ին, մարվել՝ 05.06-ին: Ամբողջությամբ այրվել է Լ. Պողոսյանին պատկանող տան երկրորդ հարկը՝ գույքով (63 քմ) և տանիքը (63 քմ):
Հրդեհ Եղվարդ քաղաքում
Հուլիսի 16-ին, ժամը 15.59-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 74 տանը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.17-ին, մարվել՝ 17.28-ին:
Այրվել է է Ե. Հարությունյանին պատկանող թիվ 74 տան տանիքը՝ 170 քմ, սենյակը՝ գույքով (50 քմ), տանը կից ծածկի տակ կուտակված մոտ 1.5 տ անասնակեր, ինչպես նաև Հ. Կարապետյանին պատկանող թիվ 76 տան տանիքից 5 քմ:
***
Այրվում է տան տանիք
Հուլիսի 16-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 103 տան տանիքում:
Ժամը 14.01-ին և 14.03-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնք կանչի վայր են հասել համապատասխանաբար` ժամը 14.08-ին և 14.12-ին, իսկ ժամը 14.19-ին պահանջել են օգնություն:
Ժամը 14.20-ին դեպքի վայր է մեկնել երրորդ մարտական հաշվարկը, որը կանչի վայր է հասել ժամը 14.31-ին:
Ժամը 14.15-ին դեպքի վայր է մեկնել նաև ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.41-ին, մարվել` 14.52-ին:
Այրվել է Լ. Խոջումյանին պատկանող տան տանիքը (մոտ 100 քմ) և կից խորդանոցը:
***
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով
Հուլիսի 16-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մովսես Խորենացու փողոցի թիվ 225/12 տան բակում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Արմավիրի մարզում այրվել է բնակելի տնակ
Հուլիսի 16-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում այրվում է բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.53-ին, մարվել` 14.04-ին:
Ամբողջությամբ այրվել է Ռ. Գրիգորյանին պատկանող տնակը՝ գույքով (27 քմ):
Tags: հրդեհներ