Ճապոնիայում հուլիսին շոգից մահացել է 44 մարդ, 13 հազարը հոսպիտալացվել են

o_797302Ճապոնիայում անսովոր շոգ է: Հուլիսի սկզբից ջերմային հարվածի հետևանքով մահացել է 44 մարդ, ավելի քան 13,5 հազարը հոսպիտալացվել է.նրանցից 450-ի վիճակը ծանր է գնահատվում:

Մահացածների մեծ մասը 60-ն անց տարիքի են: Ոմանք օդորակիչները չեն միացրել  խնայողության համար:

2013-ի հուլիսը ամենաշոգն է համարվել Ճապոնիայի պատմության մեջ` 1961-ից կատարվող օդերևութաբանական դիտարկումների համաձայն: Նախորդ ամբողջ շաբաթ Տոկիոյում ու երկրի տարբեր մարզերում սնդիկի սյունը 350-ից չի իջել:

Բնակչությանը զգուշացնում են խուսափել արևի ճառագայթներից, առանց գլուխը ծածկելու դուրս չգալ, միացնել օդորակիչներն ու հնարավորինս շատ հեղուկ ընդունել:

Tags: