Հուլիսի 17-ին, ժամը 09.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 44 հասցեում` Մոնթե Մելքոնյանի անվ. վարժարանի մոտակայքում, սյուները շրջվել են ավտոճանապարհին, ինչից վնասել են ավտոմեքենաներ և փակվել է ավտոճանապարհը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է 2 երկաթյա հենասյուն, ինչից վնասվել է “Մանանդ” տաքսի ծառայությանը պատկանող “Դայվու Նեքս” մակնիշի Լ 3172 պետհամարանիշի (վարորդ` Գ. Սահակյան) ավտոմեքենայի բեռնախցիկը: Մալուխներից վնասվել է նաև “Մերսեդես-Ե320″ մակնիշի 35 OT 841 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Սողոմոնյան), “ՎԱԶ-2109″ մակնիշի 04 SO 372 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Համբարձումյան), “Օպել Աստրա” մակնիշի 35 PS 619 պետհամարանիշի (վարորդ՝ Ի. Ստեփանյան) և “ԱԱԲ Պրոեկտ” ՍՊԸ-ին պատկանող “ԿԻԱ սպորտեջ” մակնիշի 004 AO 01 պետհամարանիշի ավտոմեքենաների ներկաշերտը:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են սյուները:
Tags: ԱԻՆ