Ֆրանսիայում ձերբակալվել է նորվեգացի չարագործ Անդերս Բրեյվիկի գործի շարունակողը

breivikՖրանսիայում ձեռբակալվել է նորվեգացի, որը ահաբեկչություն է նախապատրաստել նպատակ ունենալով աջակցություն հայտնելու իր հայրենակից Անդերս Բրեյվիկին: Վերջինս 21 տարվա ազատազրկման է դատապարտվել 77 մարդու կյանք խլած կրկնակի ահաբեկչության իրականացման համար:
Ձերբակալված նորվեգացի 40-ամյա Կորեզը երաժիշտ է և Ֆրանսիայում է բնակվում իր ընկերուհու և երեք երեխաների հետ: Մինչ այս դեպքը կասկածյալը բանտում է անցկացրել 21 տարի տարբեր հանցագործությունների համար, այդ թվում նաև սպանության համար, իսկ բանտից դուրս է եկել 2009 թվականին: Նորվեգական թերթերը գրում են, որ Կորեզը ձերբակալվել է այն ժամանակ, երբ փորձել է 4 ինքնաձիգ և մեծ քանակությամբ պայթուցիկ ձեռք բերել: «Անադոլու» գործակալությունը գրում է, որ այժմ ֆրանսիական ոստիկանությունը խուզարկում է այն ագարակը, որտեղ բնակվում է ենթադրյալ ահաբեկիչը:
Հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվածը հանդիանում է այն 530 անձանցից մեկը, որոնք արձագանքել են Բրեյվիկի մանիֆեսթին, որը նաև տեղադրել էր համացանցում 2011 թվականին Օսլոյում և Ուտոյ կղզում իրականացրած ահաբեկչությունից անմիջապես հետո: Նորվեգացին ծայրահեղական հայացքներ ունի և Սկանդինավյան թերակղզում հայտնի է որպես տեղի սատանիստների առաջնորդներից մեկը:

Tags: