Ահաբեկչության հետ պայքարի վարչության Ստամբուլի բաժանմունքում ցուցադրվել են «Գեզի» այգու ցույցերի ժամանակ բռնություն կիրառած կամ նման գործողությունները ուղղորդած մարդկանց մոտ հայտնաբերված իրերը: Մամուլի ներկայացուցիչներին ցուցադրված իրերի թվում են եղել ինչպես տարատեսակ զենքեր, այնպես էլ արցունքաբեր գազից պաշտպանվելու համար նախատեսված դիմակներ, բանվորական ձեռնոցներ, ծովային ակնոցներ և նման շատ իրեր:
«Ռադիկալը» հաղորդում է, որ ցուցադրված իրերի շարքում ուշադրություն է գրավել Կոլայի տուփից պատրաստված դիմակը: Ցույցերի ժամանակ բռնության գործադրման մեղադրանքով ձերբակալվել է 30 քաղաքացի, որից 23-ը ուսանողներ են: Նրանց հարցաքննությունը շարունակվում է:
