Հնդկաստանի Բիհար նահանգում 22 երեխաների մահվան գործով առաջին ձերբակալություններն են կատարվել: Հիմա արդեն հսկողության տակ է սնունդը բերած պաշտոնյան: Բացի այդ, իրավապահ մարմիններին հաջողվեց ուսումնական հաստատության տնօրենին ձերբակալել, որը, կատարվածի մասին իմանալով, փորձում էր թաքնվել:
Թունավորված երեխաների սննդի մեջ հայտնաբերվել էին ծայրահեղ թունավոր պեստիցիդներ: 22 երեխաների մահվան պատճառով նահանգում անկարգություններ են:Բնակիչները ոստիկանության հետ քաշքշուկի մեջ են, կոտրում են ադմինիստրատիվ շենքների ապակիներն ու պահանջում են նահանգի ղեկավարությունը փոխել:
Tags: Հնդկաստան