Եվրամիության միջազգային հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, որը այցելել է Եգիպտոս, երկրի ներկայիս իշխանություններին կոչ է արել ազատել պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին: «Ես վստահ եմ, որ Մուրսիին պետք է ազատել այնպես, ինչպես բոլոր քաղաքական բանտարկյալներին»,-նշել է Էշթոնը: Վերջինս ասել է, որ չի կարողացել հանդիպել Մուրսիի հետ, սակայն եգիպտական իշխանությունները իրենց հերթին ԵՄ-ի ներկայացուցչին հայտնել են, որ Մուրսին իրեն լավ է զգում:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Եգիպտոսի առաջընթացի համար անհրաժեշտ է մշակել խնդրի կարգավորման քաղաքական պլան:
