Հուլիսի 18-ին, ժամը 10.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Փոթիից Հայաստանի Հանրապետություն ուղևորվելիս՝ Վրաստանի Հանրապետությունում՝ Ախալցխա բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Իվեկո» մակնիշի 817OF64 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: ՀՀ քաղաքացի, վարորդ՝ 1952թ. ծնված Գևորգ Կիրակոսյանը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:
Tags: բեռնատար է շրջվել, Վրաստան