Կալիֆոռնիայում անտառային հրդեհները քամու ուղղության փոփոխության պատճառով սպառնում են ոչնչացնել բնակավայրերը: Ամենաշատ Լոս Անջելեսից 160 կմ հեռավորության վրա գտնվող նկարիչներ հանգստավայր համարվող Այդիլուայդ քաղաքից են տարհանվել բնակիչներ ու զբոսաշրջիկներ: Տարհանման գոտում է գտնվում նաև քաղցկեղով հիվանդ երեխաների ու նրանց ընտանիքների համար ստեղծված Ռոնալդ Մաքդոնալդի անվան ճամբարը:Հրդեհի ճարակ է դարձել մոտ 8 հազար հա տարածք: Շիջման աշխատանքներին մասնակցում են 16 ուղղաթիռ, 10 ինքնաթիռ, որոնց հաջողվել է դեռևս տեղայնացնել միայն հրդեհի 15 տոկոսը:
Անտառային հրդեհներն այս կողմերում հազվադեպ երևույթ չեն:
Tags: հրդեհ