Հուլիսի 18-ին, ժամը 21.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայում` անվադողերի գործարանի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.19-ին, մարվել` 22.30-ին: Անվադողերի գործարանի տարածքում ամբողջությամբ այրվել է պահեստային շինություն` 800 քմ:
Tags: հրդեհ